Միշելը Զելենսկուն խոստացել է տարեվերջին քննարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները

Միշելը Զելենսկուն խոստացել է տարեվերջին քննարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է տարեվերջին քննարկել երկրի՝ ԵՄ մտնելու հեռանկարները։ Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի եվրաինտեգրմանը և քննարկել խաղաղության բանաձեւի իրագործումը։

Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են ուկրաինական արտադրանքի արտահանման սահմանափակումները ԵՄ հարեւան երկրներ։ Զելենսկին հայտարարել է հունիսի 5-ից հետո դրանց երկարաձգման անընդունելիության մասին։