Ինչու են երկար ապրում ճապոնացիները

Ինչու են երկար ապրում ճապոնացիները

Գիտնականները պարզել են, որ մանր ձկնատեսակների կիրառումը սննդակարգում կարող է ավելացնել մարդու կյանքի տեւողությունը։ Ըստ իրականացված հետազոտությունների, հենց նման ձկների կիրառությունը սննդակարգում, ճապոնացիների երկարակեցության գաղտնիքներից մեկն է։

Գիտնականները նշում են, որ ճապոնական խոհանոցում ընդունված է կիրառել ոչ մեծ չափսերի ձկներն ամբողջովին՝ օրինակ, ատլանտյան կապելինը, սելձը եւ սարդինան։ Ձկների գլուխը, փշերը եւ ներքին օրգանները, ըստ մասնագետների հարուստ են օգտակար նյութերով, այդ թվում նաեւ՝ «Ա» վիտամինով։ Մասնագետները նշում են, որ այլ երկրներում ոչ մեծ չափսերի ձկների ամբողջական կերպով սննդակարգում ճապոնական եղանակով կիրառման գիտափորձերը եթե դրական արդյունքներ ունենան, կարելի կլինի ասել, որ եւս մեկ հնարավորություն է բացահայտվել՝ կյանքի տեւողության երկարացման համար։