Բակո Սահակյանը ոչնչից տեղյա՞կ չէ

Բակո Սահակյանը ոչնչից տեղյա՞կ չէ

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարությանը, ապա կարող ենք ենթադրել, որ առաջին հերթին, խոսքն այն մասին է, որ Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը։ Երկրորդ, Ադրբեջանը բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության ընդունման ուղու վրա է։ Եթե կա համապատասխան պայմանավորվածություն եւ այդ անհրաժեշտության ընդունում Ադրբեջանի կողմից, ապա կարելի է խոսել բանակցային գործընթացի նոր որակի մասին»։

Նշենք, որ սա նրա արձագանքն է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի երեկ արված այն հայտարարությանը, որ առաջին անգամ Միլանում իր հայ պաշտոնակցի հետ փոխըմբռնում է եղել։ Նկատենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործախարարների հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին, այսինքն՝ շուրջ 15 օր է անցել, և, փաստորեն, Արցախում տեղյակ չեն ոչնչից։ Ավելին՝ մեկնաբանում են ենթադրությունների հիման վրա։ Սա արվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարությունների ֆոնին, որ Արցախի հարցի կարգավորումը չի կարող տեղի ունենալ առանց Արցախի ու Սփյուռքի մասնակցության՝

«#Ստեփանակերտ/ը միշտ հայտարարել է, որ ողջունում է #ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում #Հայաստան/ի եւ #Ադրբեջան/ի ներկայացուցիչների հանդիպումները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությունը Հայաստանի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում բանակցությունների ժամանակ փոխըմբռնման հասնելու մասին, ապա կարող ենք ենթադրել, որ առաջին հերթին, խոսքն այն մասին է, որ Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը։ Երկրորդ, Ադրբեջանը բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության ընդունման ուղու վրա է։

Եւ 3-րդ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Արցախի Հանրապետությանը: Եթե կա համապատասխան պայմանավորվածություն եւ այդ անհրաժեշտության ընդունում Ադրբեջանի կողմից, ապա կարելի է խոսել բանակցային գործընթացի նոր որակի մասին»: