Երեկ անցկացրեցինք սեղմում հենարանից ՀՀ առաջնությունը. Լևոն Քոչարյան

Երեկ անցկացրեցինք սեղմում հենարանից ՀՀ առաջնությունը. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Ինտագրամի իր միկրոբլոգում գրել է․

«Արդեն մի քանի տարի է հանդիսանում եմ Հայաստանի Ուժային Եռամարտի Ֆեդերացիայի նախագահ: Երեկ ՀՀ Հաշմանդամային Ֆեդերացիայի հետ համատեղ անցկացրեցինք սեղմում հենարանից ՀՀ առաջնությունը:

Այս տարի հաշմանդամություն ունեցող մարզիկների մեջ կային նաև զինհաշմանդամներ: Սեղմում հենարանից բաց առաջնությանը ելույթ ունեցան մարզիկներ՝ ՀՀ բոլոր մարզերից և Արցախից:
Առաջնությունն անցավ միջազգային ստանդարտներին համապատասխան»: