Սյունիքից ու Վարդենիսից երեխաների մեծ հոսք կա դեպի Երեւանի դպրոցներ

Սյունիքից ու Վարդենիսից երեխաների մեծ հոսք կա դեպի Երեւանի դպրոցներ

Հանրակրթական դպրոցներում, նոր ուստարվան ընդառաջ, արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները: Սակայն դպրոցներում իրարանցումն այս օրերին մեծապես պայմանավորված է նրանով, որ Սյունիքից ու Վարդենիսից երեխաների մեծ հոսք կա դեպի մայրաքաղաքի դպրոցներ:

Արդյոք սահմանային լարվածությա՞մբ է պայմանավորված այդ հանգամանքը, որ ծնողները երեխաներին տեղափոխում են Երեւան, մեր աղբյուրը նշեց, որ ծնողներն ուղիղ տեքստով այդպես չեն արտահայտվում, միայն նշում են, որ աշխատանք չունեն, դրա համար են տեղափոխվում Երեւան` հույսով իրենց ապրուստը վաստակել տաքսի վարելով կամ վաճառողուհի աշխատելով: Բայց սա իրավիճակի մեկ այլ կողմն է, այս օրերին շատ են նաեւ այն ծնողները, ովքեր իրենց երեխաներին հանում են դպրոցներից` ընդհանրապես երկրից մեկնելու նպատակով, հիմնականում` Ռուսաստան եւ Ամերիկա ուղղություններով:

Մնում է տարակուսել, թե ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել կրթական եւ ողջ պետական համակարգը` սահմանային լարվածության աճին զուգահեռ: