Երիտասարդ աղջիկը վիրահատվել է, վիճակը շարունակում է ծանր մնալ

Երիտասարդ աղջիկը վիրահատվել է, վիճակը շարունակում է ծանր մնալ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է՝

Այրվածքաբանական կենտրոնում գտնվող երիտասարդ աղջիկը վիրահատվել է։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար։

Հիշեցնենք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Նախնական տվյալներով կան 6 զոհ եւ 11 տուժած։