«Ինչ ցավալի է՝ գազելի վարորդը մեր գյուղի Վաչոն է»

«Ինչ ցավալի է՝ գազելի վարորդը մեր գյուղի Վաչոն է»
Դեպքի ուղիղ նկարահանման ժամանակ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրում է՝
Նունե Սարգսյան
Ինչ ցավալի է՝ վարորդը մեր գյուղի Վաչոն է։
Ճանաչողների զրույցից հասկացա, որ գազելի վարորդը 50-ամյա Վաչիկ Ասլանյանն է եղել։ Վաչիկը ամբողջությամբ այրվել էր և տեղում մահացել։  Պատմում էին, որ շատ խղճով ու փորձառու վարորդ է եղել։ Երկար տարիներ է, ինչ աշխատում է՝ վերջին տասը տարիներին այդ գծի վրա։ Տղան բանակից նոր էր եկել ։

Հիշեցնենք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Վերջին  տվյալներով  զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ։