Ինտենսիվ հարձակում՝ Ղրիմի վրա․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Ինտենսիվ հարձակում՝ Ղրիմի վրա․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Անցած գիշեր Ղրիմում ոչնչացվել է Ուկրաինայի կողմից արձակված 14 անօդաչու թռչող սարք։
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է РИА Новости-ն։

«Տասնչորս ԱԹՍ ոչնչացվել է ՀՕՊ համակարգերի կողմից։ Վեցը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով»,- ընդգծել են ռազմական գերատեսչությունում: 

Հավելենք, որ վերջին օրերին Կիևը պարբերաբար հարձակվում է ռուսական կամ ՌԴ-ի կողմից վերահսկվող տարածքների վրա։

Նախօրեին ուկրաինական անօդաչու թռչող սարք էր պայթել Մոսկվա գետի մոտ։