«Սև ամպեր՝ Սպիտակ տան ղեկավարի գլխին»․ իմպիչմենտի բանաձև է ներկայացվել

«Սև ամպեր՝ Սպիտակ տան ղեկավարի գլխին»․ իմպիչմենտի բանաձև է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական ​​Գրեգ Սթյուբին բանաձեւ է ներկայացրել նախագահ Ջո Բայդենին իմպիչմենտի ենթարկելու մասին։

«Բանաձև՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին իմպիչիմենտի ենթարկելու մասին՝ ծանր հանցագործությունների և զանցանքների համար», - ասվում է օրենսդիրի կայքում տեղադրված փաստաթղթում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Սթյուբին առաջարկում է իմպիչմենտի ենթարկել Բայդենին «իշխանության չարաշահման, կաշառակերության, շորթման, խարդախության» համար, որը, կոնգրեսականի պնդմամբ, կատարել է նախագահը։

Նրա խոսքով, Սպիտակ տան ղեկավարը ներգրավված է եղել իր ընտանիքի անդամների բիզնեսում և գումար է ընդունել օտարերկրացիներից։

Մեկ այլ հոդված, որով պետք է իմպիչմենտ հայտարարվի, օրենսդիրը նշում է «արդարադատության խոչընդոտումը»՝ կապված ամերիկացի առաջնորդի որդու՝ Հանթեր Բայդենի  դեմ հետաքննությանը խոչընդոտելու հետ։ Ինչպես նշում է Սթյուբին, «խարդախությունն» իմպիչմենտի երրորդ հոդվածն է, ըստ որի՝ Բայդենը խաբել է ներդրողներին:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթեր Բայդենի կոռուպցիոն գործունեությանը ենթադրյալ ներգրավվածության մասով հետաքննությունը թելադրում է պետության ղեկավարի իմպիչմենտի նախաձեռնության անհրաժեշտությունը։ 

Ինչպես նշել է բարձրաստիճան կոնգրեսականներից մեկը, նման ընթացակարգը կընդլայնի ԱՄՆ օրենսդիր մարմնի կարողությունը՝ հավաքելու տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ամերիկացի առաջնորդի դեմ հետաքննություն անցկացնելու համար։