Վրացիները ազգայնականություն են հրահրում․ Սերգեյ Լավրով

Վրացիները ազգայնականություն են հրահրում․ Սերգեյ Լավրով

Վրաստանի ղեկավարությունը հրահրում է հակառուսական եւ ազգայնական տրամադրություններ։ Այս մասին ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Իհարկե, այն մասին, թե ինչպես են ռուսաստանցիներին վերաբերվում Վրաստանում, այդ երկրի նախագահի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում։ Այն, որ Սալոմե Զուաբիշվիլին հայտարարում է, որ Ռուսաստանը թշնամի է ու օկուպանտ, արդեն շատ բանի մասին է խոսում, ազգայնականության եւ հակառուսականության հրահրման առումով։ Նա տարածում է ուլտրա-ծայրահեղական, ազգայնական եւ հակառուսական տրամադրություններ, որոնք դրսեւորվում են այն ամենում, ինչ տեսնում ենք Թբիլիսիի փողոցներում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնել է նախարար Լավրովը։