Մենք մտնում ենք նոր ցնցումների փուլ

Մենք մտնում ենք նոր ցնցումների փուլ

Իրադարձությունները մեր տարածաշրջանում շատ արագ զարգանում են։

Բավական է նույնիսկ թվարկել միայն վերջին օրերի հանդիպումները, հայտարարությանները, որ պարզ դառնա` մենք մտնում են նոր ցնցումների փուլ։

Օրինակ, Ադրբեջանը հայտարարում է , որ Հայաստանը ընդունել է իր բոլոր նախապայմանները  և ըստ ռազմական հանցագործ Իլհամ Ալիեւի` մոտակա ամիսների ընթացքում Հայասատանի հետ հնարհավոր է ստորագրվի «խաղաղություն պայմանագիր», որը ըստ էության հանդիսանալու է մեզ համար նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ։

Ճիշտ է` հայկական ԱԳՆ ն իր հերթին ԱՆՍՊԱՍԵԼԻ հայտարարում է, որ Ադրբեջանը միտված չէ իրական խաղաղություն հաստատել և շարունակում է իր հակահայկական քայլերը։

ԵՒ այստեղ հարց է առաջանում, այդ ինչ պատահեց , որ հայկական կողմը իր համար «вдруг» հայտնաբերեց ,որ «խաղաղության դարաշրջան»-ի կոնցեպտը փաստացի պայթել է և (արի ու տես) թուրք-ադրբեջանական ոհմակը չի ցանկանում խաղաղություն։

Ես չեմ հեգնում, ես պարզապես ուզում եմ հասկանալ միայն մի բան, այդ ինչ պատահեց, որ հայկական կողմը իր համար «բացահայտեց» թուրք-ադրբեջանական ոհմակի հակահայկական էությունը։

Այ սա շատ կարեւոր է հասկանալ։

Ոչինչ...շուտով կհասկանաք։

Արման Աբովյան