«Վեոլիա Ջուր» ընկերության ձեռքը բռնող չկա․Հրավիրում եմ ձեր ուշադրությունը

«Վեոլիա Ջուր» ընկերության ձեռքը բռնող չկա․Հրավիրում եմ ձեր ուշադրությունը

«Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրավիրում եմ զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը։ 
Ուրեմն էլեկտրամատակարարման ընդհատումների հետ կապված կա սահմանափակում` այն չպետք է ավել լինի 72 ժամից տարեկան։ Ջրամատակարարման հետ կապված չկա նման սահմանափակում։ Գործում է վթարային եւ պլանային 1 անջատման սահմանափակում։ Այն է մինչեւ 500մմ տրամագծով խողովակաշարերի դեպքում 36 ժամը, 500 մմ-ից բարձրի դեպքում` 72 ժամը։ 
Ստացվում է հետեւյալը։ Էս ամառվա տապին սպասարկող կազմակերպությունը` այս դեպքում Վեոլիա Ջուր / Veolia Armenia  կարող է վթարային անջատում ունենալ 36 ժամով, հետո վերականգնել ջրամատակարարումը 1 ժամով, նորից վթարային ջրանջատում ունենալ 36 ժամով։ Եւ նրա ձեռքը բռնող չկա։ 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Ձեր աշխատանքն էս ուղղությամբ գնահատում եմ -0` որպես սպառող։ ՀԾԿՀ-ի համապատասխան պատասխանատուն ասում է.
-Դե ջրամատակարարման ցանցի տեխնիկական վիճակից ելնելով է տարեկան սահմանափակման բացակայությունը։
Հ.գ. Տարածելը ողջունելի է»։