Ի՞նչ իրավիճակ է «Հանրապետականի» տոմսարկղի մոտ․ որքան տոմս է վաճառվել «Փյունիկ»-«Բազել» խաղից առաջ

Ի՞նչ իրավիճակ է «Հանրապետականի» տոմսարկղի մոտ․ որքան տոմս է վաճառվել «Փյունիկ»-«Բազել» խաղից առաջ

Երևանի «Փյունիկն» այսօր՝ նոյեմբերի 3-ին, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերն է չափելու «Բազելի» հետ։ «Փյունիկը» խմբի մրցաշարային աղյուսակում այժմ գտնվում է երրորդ հորիզոնականում։ «Սլովանն» ու «Բազելը» վաստակել են 8-ական միավոր, հայկական ակումբը՝ 6։ Միայն հաղթանակը «Փյունիկին» թույլ կտա պատմական արդյունք գրանցել ու դուրս գալ խմբային փուլից։

«Հանրապետականի» տոմսարկղից քիչ առաջ տեղեկացանք, որ արևմտյան ու արևելյան տրիբունաների տոմսերն արդեն ամբողջության սպառված են, առկա են միայն հյուսիսային ու հարավային տրիբունաների տոմսեր, որոնք ամենացածր գինն ունեն՝ 500 դրամ։ Արևելյան տրիբունայի տոմսեր գնելու համար պետք էր վճարել 1000, իսկ արևմտյանինը՝ 5000 դրամ։