Կոչ ենք անում միանալ պայքարին․ Բևեռ

Կոչ ենք անում միանալ պայքարին․ Բևեռ

Տավուշի մարզում սկսված հայրենազրկման նոր փուլի գործնական քայլերը սկիզբ դրեցին համազգային ցասմանը, իսկ Ապրիլի 24֊ի պոռթկումը է՛լ ավելի խթանեց դա։

Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է։

Բոլոր գիտակից, սրտացավ հայ մարդկանց, առողջ ազգային ուժերին կոչ ենք անում միանալ դիմադրական պայքարին քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր միջոցներով, ստեղծելով դիմադրության տասնյակ օջախներ Երևանում և մարզերում։

Հանձնման ենթակա 4 գյուղերի և 4 անկլավների մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք ունեն հնարավորություն, կոչ ենք անում յուրաքանչյուրն իր բնակավայրում միանալ Տավուշի գյուղերի ճանապարհները փակած մեր եղբայրներին և քույրերին` նրանց հոգեպես և ֆիզիկապես սատարելու նպատակով:

Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի մեր հայրենակիցների ամրությունից է կախված այսօր այս գահավիժման ընթացքի կասեցումը և Հայաստանի ապագան` որպես ինքնիշխան պետություն:

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

25.04.2024 թ,
ք. Երևան