Մի քանի կիլոգրամ շաքարավազ և «Մոկկո» կոնֆետ․ ՊԵԿ-ում  գնում են պետության հաշվին

Մի քանի կիլոգրամ շաքարավազ և «Մոկկո» կոնֆետ․ ՊԵԿ-ում  գնում են պետության հաշվին

Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր աշխատավարձեր ստացող և ամեն ամիս ինքնապարգևատրվող ՊԵԿ համակարգում լավ գիտեն օրենքները, դրա համար էլ գնման ընթացակարգերով օրը մեջ իրենց համար պետության հաշվին «Գրանդ քենդի»-ից «Մոկկո» կարամել են գնում ու շաքարավազ։ Երևի սուրճի ու թեյի համար։ Պետգնման շրջանանկերում նրանք մայիս և հունիս ամիսներին 3 կիլոգրամ կոնֆետ ու 12 կիլոգրամ շաքարավազ են գնել։

Համապատասխանաբար ՝ 1860 և 3400 դրամի։ 

Կրկին հիշեցնենք, որ ՊԵԿ համակարգը ամենաբարձր վարձատրվողներից է և, օրինակ, երեկ Արդարադատութան նախարար նշանակված Բադասյանը մոտ 18 միլիոն կամ 37 հազար աշխատավարձ էր ստանում։ Վարչության պետերի աշխատավարձը 700-800 հազարի սահմաններում է, գումարած՝ պարգևատրումները, որոնցով իրենց ամեն ամիս պարգևատրում են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ այլ առիթով, իհարկե, բայց ասել էր, որ աղքատությունը մարդկանց գլուխների մեջ է։