Թող պետբյուջեից հանեն, բերեն մեզի ֆինանսավորեն, ընգեր ջան. (տեսանյութ)

Թող պետբյուջեից հանեն, բերեն մեզի ֆինանսավորեն, ընգեր ջան. (տեսանյութ)

Կառավարության դիմաց այսօր դարձյալ ցույց էին անում գրավատների և փոխանակման կետերի տերերը, որոնց բիզնեսի պետտուրքը կառավարությունը մտադիր է ավելացնել 60 անգամ:

Փոխանակման կետերի տարեկան 50 հազար դրամը դառնում է 3 մլն դրամ, գրավատների 100 հազար դրամը՝ 6 մլն դրամ:

Hraparak.am-ի հետ զրույցում փոխանակման կետ ունեցող Արթուր Դավթյանն աաաց, որ իրենք պատրաստ չեն ոչ մի կոպեկ ավելի հարկ մուծելու:

Նա զարմանում է՝ ինչու է կառավարությունը ուզում իրենցից հարկ գանձել, դեռ մի բան էլ՝ ավելացնել:

«Նենց չի, որ Շվեյցարիայում ենք ապրում, չգիտենք՝ փողերն ուրդե տանք, տանենք պետբյուջե լցնենք: Թող պետբյուջեից հանեն բերեն մեզի ֆինանսավորեն, ընգեր ջան»,-ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասն՝ տեսանյութում: