Ռաիսին հանձնարարել է հետաքննել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը

Ռաիսին հանձնարարել է հետաքննել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին դատապարտել է այդ երկրում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը։ 

Mehr գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մուհամմեդ Ջամշիդին։

Թվիթերի իր էջում Ջամշիդին նշել է, որ Իրանը դատապարտում է «ողբերգական միջադեպը՝ կապված եղբայր և հարևան երկրի՝ Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման հետ»։

Իրանի փոխնախագահի խոսքով՝ նախագահ Ռաիսին, իմանալով միջադեպի մասին, հանձնարարել է համալիր հետաքննություն անցկացնել, ցավակցություն է հայտնել մահացածի հարազատներին, Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին։