Թեհրանի ոստիկանապետին հեռացրել են պաշտոնից․ պատճառը՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն է

Թեհրանի ոստիկանապետին հեռացրել են պաշտոնից․ պատճառը՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն է

Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Ռահիմին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո։

Ռահիմիին աշխատանքից ազատել է Իրանի ոստիկանապետ Ահմեդ Ռեզա Ռադանը, Թեհրանի նոր ոստիկանապետ է նշանակվել Աբբաս Ալի Մոհամմեդիանը․ հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

ԻՌՆԱ գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ՆԳ նախարար Ահմադ Վահիդին հանդիպում են անցկացրել՝ գնահատելու Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակման արդյունքում զոհվել է անվտանգության պետը, վիրավորվել դիվանագիտական ​​ներկայացուցչության երկու աշխատակից։

Բաքուն խստորեն դատապարտել է տեղի ունեցածը՝ այն ահաբեկչություն որակելով և պահանջելով կարճ ժամկետում գտնել և պատժել մեղավորներին։ Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը՝ կատարվածի շուրջ պարզաբանումներ տալու համար։