Մամեդյարովի հրաժարականը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին քաղաքական գործընթացների շրջանակներում

Մամեդյարովի հրաժարականը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին քաղաքական գործընթացների շրջանակներում

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Մամեդյարովի հրաժարականը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին քաղաքական գործընթացների շրջանակներում։

Ադրբեջանում տեղի է ունենում իշխանության ներընտանեկան և միջկլանային տրանզիտ, ինչի հետ համաձայն չեն և դիմադրում են տարիներով իրենց առաջնային պաշտոններում ամրացած, օլիգարխ դարձած և հզոր կլաններ ձևավորած նախարարները։

Իսկ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը մի քանի ամսով կկասեցվի, մինչև Ադրբեջանում կնշանակվի նոր արտաքին գործերի նախարար։

Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում առաջիկա ամիսներին սպասվում են շատ թեժ ներքին քաղաքական գործընթացներ, որի ընթացքում շատ հավանական են միջսահմանային սադրանքները ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի հետ։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը ոչ մի րոպե չպետք է թուլացնի զգոնությունը»։