Ես փողերը օլիգարխներից, թալանչիներից, գեներալներից, Սաշիկից ու արագաչափերից կվերցնեմ, կբաժանեմ ձեզ

Ես փողերը օլիգարխներից, թալանչիներից, գեներալներից, Սաշիկից ու արագաչափերից կվերցնեմ, կբաժանեմ ձեզ

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է.

«Դաս 7. Կոնֆլիկտ և հանգուցալուծում

Ցանկացած պայքարի հիմքում կոֆլիկտն է: Այդպես է թե կյանքում, թե արվեստում: Օթելլոյի կոնֆլիկտի հիմքում խանդն էր առ Դեզդեմոնա, Համլեթի կոնֆլիկտի հիմքում վրեժն էր, Ռոմեոն ու Ջուլիետը ընտանեկան կոնֆլիկտի արդյունքում ինքնասպան եղան և այլն: Եթե չկա կոնֆլիկտ, չկա հանգուցալուծման ընթացք և ձգտում: 

2018-ին Նիկոլի առաջ քաշած կոնֆլիկտը «դասակարգային» էր. հարուստներ-աղքաթներ, թալանչիներ-հարիֆներ, կորուպցիոներներ-թշվառներ և այլն: Ձևակերպումը շատ հստակ էր,- Դուք վատ եք ապրում, որովհետև օլիգարխները, թալանչիները, կորուպցիոներները, գեներալները, Սաշիկը ու արագաչափերը... Այ որ իրենց լարենք, ես փողերը օլիգարխներից, թալանչիներից, կորուպցիոներներից, գեներալներից, Սաշիկից ու արագաչափերից կվերցնեմ, կբաժանեմ ձեզ... (Робин Гуд хренов)!

Ըստ այդմ ցանկացած պայքարի հիմքում օդում պետք է կախված լինի հստակ ձևակերպված, զգացվող և շոշափելի կոնֆլիկտը ու իր հանգուցալուծման ձևը: Այսինքն, եթե ավելի պարզ, ապա,- ձեր խնդիրը էս է, լուծումը սա, իսկ լուծումից հետո դուք կունենաք սա:

Ու այստեղ եկավ ամենակարևոր պահը: Պետք է կարողանալ ՀՍՏԱԿ ՁԵՒԱԿԵՐՊԵԼ ԼԱՅՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՈՂ ու ՀՈՒԶՈՂ ԽՆԴԻՐԸ: 2018-ը ցույց տվեց, որը խնդիրը կարող է լինել նաև ուռչացված, չափազանցված, բայց ՀՈՒԶՈՂ ԼԱՅՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻՆ: 2022-ին ցավոք ոչ ուռչացնելու, ոչ չափազանցնելու կարիք չկա: Բայց առայժմ ՉԿԱ ՁԵՒԱԿԵՐՊՎԱԾ, ՀԱՍԿԱՆԱԼԻ և ՀՈՒԶՈՂ ԽՆԴԻՐ: Իսկ եթե չկա խնդիր, չկա նաև կոֆլիկտ և չի լինի նաև հանգուցալուծում: 

Հ,Գ. Մեկը մտածե՞լ է, թե ի՞նչը կարող է հուզել բողոքող խաղողագործներին, ուսանողներին, տեղահանվածներին, զոհվածների հարազատներին, 2018-ին խաբված որակով զանգվածին, զինվորականությանն, բժիշկներին, բիզնեսմեններին, արվեստագետներին ու մանկավարժությանը: Իսկ բոլորին հուզով ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՆ հաստատ կա: Մինչև ՉՁԵՒԱԿԵՐՊԵՔ ԽՆԴԻՐԸ, ՉՀԱՍՈՒՆԱՑՆԵՔ ԿՈՆՖԼԻԿՏԸ ու չասեք, թե ինչպես է փոխվելու մարդկանց կյանքը ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ապա ոչինչ չի ստացվելու:

Շարունակելի:

Չարժի, չարժի, ինչի՞ համար»: