Ալեքսանյանի նորածին թոռը նրա անունը չի կրում

Ալեքսանյանի նորածին թոռը նրա անունը չի կրում

Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ լույս աշխարհ է եկել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկի որդին: Ինչպես նաև  նշվում էր, որ նորածնին անվանակոչել են մայրական պապի անունով:

Այսօր մեզ հետ զրույցում Ալեքսանյանների  ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը վստահեցրեց, որ այո, փոքրիկը  լույս աշխարհ է եկել օրերս, սակայն  ծնողները  փոքրիկին անվանակոչել են հայրական պապի անունով: «Ինչո՞ւ Սամվել: Ալեքսանյանը  որդիներ ունի,փառք Աստծո, նրանք կհասցնեն իրենց հոր անունը վառ պահել»,-ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Աստղիկ Ալեքսանյանը  ամուսնացել է երկու տարի առաջ: Ամուսինը՝ Դավիթը, Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Моя семья» ընկերության տնօրենի որդին է, ինչպես Սամվել Ալեքսանյանն էր ասել՝ իրենց մակարոնեղենի բաժնի մենեջերն է: