Կհաջողվի՞ Կիևին ետ վերցնել Ղրիմը․ Բլինքենը փակագծեր է բացել

Կհաջողվի՞ Կիևին ետ վերցնել Ղրիմը․ Բլինքենը փակագծեր է բացել

Միացյալ Նահանգները պետք է կենտրոնանա Ուկրաինային շարունակաբար ռազմական աջակցություն ցուցաբերելու վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մեր նպատակն է շարունակել ներկայիս [ռազմական աջակցության] գործողությունները՝ Ուկրաինային ապահովելու այն, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար», - ասել է Բլինքենը Wall Street Journal-ի կազմակերպած համաժողովի ժամանակ: 

Պետքարտուղարը հավելել է, որ ուկրաինական տարածքին անհրաժեշտ է նաև տնտեսական և հումանիտար օգնություն տրամադրել։

Հարցին, թե ուկրաինացիները կկարողանա՞ն Ռուսաստանից ետ վերցնել Ղրիմը, Բլինքենը պատասխանել է, որ Ուկրաինայի քաղաքացիներն իրենք են որոշում, թե ուր գնալ։ Միաժամանակ նա նշել է, որ դա կիրականացվի ԱՄՆ-ի և բազմաթիվ այլ երկրների աջակցությամբ։