Հաստատվեց մեր տեղեկությունը. Աշխատակազմի ղեկավարից տեղափոխվեց թաղման բյուրո

Հաստատվեց մեր տեղեկությունը. Աշխատակազմի ղեկավարից տեղափոխվեց թաղման բյուրո

Մենք երեկ գրել էինք, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանն ազատվելու է պաշտոնից, պատճառն էլ նշել էինք այն, որ նրանից Հայկ Մարությանը դժգոհ է։ Նաեւ գրել էինք, որ Խաչատրյանին տեղափոխելու են թաղման բյուրո ՝ որպես ղեկավար։

Այսօր արդեն քաղաքապետարանն արդեն հաստատեց մեր տեղեկությունը։ Նրանք տեղեկություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է. 

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Խաչատրյանին: Կազմակերպությունը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող այլ գործառույթներ: Ներկայացնելով որոշ նկատառումներ՝ քաղաքապետը նշել է, որ ՀՈԱԿ-ի աշխատանքների էլ ավելի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են փոփոխություններ ու կարգավորումներ օրենսդրական դաշտում: Խոսելով ոլորտի առանձնահատկությունների մասին՝ քաղաքապետ Մարությանը կարևորել է քաղաքացիների հետ տարվող աշխատանքն ու ընդգծել, որ բնակչության հատուկ սպասարկման ոլորտում չի կարող լինել որևէ կոռուպցիոն ռիսկ»։

Նշենք, որ մենք գրել ենք նաեւ աշխատակազմի նոր ղեկավարի անունը, նա Դավիթ Համբարյանն է, որը Մարությանի մտերիմն է։