Մայրաքաղաքում ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ

Մայրաքաղաքում ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ, որտեղ հավաքված են եղել անցորդները։ Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, զոհվել է երեք մարդ, վիրավորվել 23-ը։ Օտտավայի քաղաքապետը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին։ Տուժածները հոսպիտալացվել են եւ ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ոստիկանությունը ուսումնասիրում է տարածքում եղած տեսահսկման սարքերի արձանագրած կադրերը, հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում։ Ցուցմունքներ են վերցվում նաեւ ականատեսներից։ Հայտնի է, որ ավտոբուսը վարել է կին վարորդ։ Նա ձերբակալված է։ Դեպքը տեղի է ունեցել Ուսեթբորոյի շրջանում, որը գտնվում է Օտտավայի արեւմուտքում։