Վրաստանը երոպական երկրներից հայրենիք է վերադարձրել 5 հազար քաղաքացիների

Վրաստանը երոպական երկրներից հայրենիք է վերադարձրել 5 հազար քաղաքացիների

Արտասահմանում հավատարմագրված վրացական դիվանագիտական կառույցները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել 2425 Վրաստանի քաղաքացիների՝ աշխարհի ավելի քան 40 երկրում։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։ Ցուցաբերված օգնությունն իրենից ենթադրում է կացարանով, սննդով եւ տրանսպորտային միջոցներով ապահովում, օնլայն բուժ խորհրդատվություն, եւ այլ անհետաձգելի խորհրդատվական ծառայությունների մատուցում։

Զալկալիանին լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է, որ բոլոր երկրներում, որտեղ Վրաստանի քաղաքացիներ են մնացել, առկա է պանդեմիայի դինամիկայի աճ։ Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ օգնություն Վրաստանի իշխանությունները իրենց քաղաքացիներին ցուցաբերել են Գերմանիայում, Հուանստանում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հորդանանում, Իտալիայում, Լիտվայում, Մալայզիայում, Չեխիայում, Շվեյցարիայում, Ղազախստանում, Հայաստանում, Հունգարիայում, Սլովենիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Մեքսիկայում, Քաթարում, ԱՄՆ-ում, Ադրբեջանում, Կանադայում եւ Բրազիլիայում։ Միաժամանակ նաեւ, հայրենիք է վերադարձել 5 հազար Վրաստանի քաղաքացի Չինաստանից, Իտալիայից, Իրանից, Լեհաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Բելառուսից, Նիդերլանդներից, Եգիպտոսից, Ադրբեջանից եւ Հայաստանից։