Ներել եմ․ Անժելա Սարգսյանի գրառումը՝ Գայանե Ասլամազյանի մասին

Ներել եմ․ Անժելա Սարգսյանի գրառումը՝ Գայանե Ասլամազյանի մասին

 Դերասանուհի Անժելա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

 «Հերիքա, հերիքա ինձ ուղարկեք նմանատիպ screenshotեր և տեքստեր, որ ուրախ եք։ Ես չեմ ապրում անցյալով և ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։ Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախն ունեցեք, երբ դատում եք ուրիշին։ Ոչ մեկս մաքուր չենք և ապահովագրված չենք այս կյանքում։ Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում, որ Աստված օրհնի իրեն, այս երկրում անչափ դժվար է միայնակ կնոջ համար 0 ից կյանքը սկսելը։
Թող Աստված ողորմի բոլորիս...»:

Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան լրատվամիջոցներից պարզ դարձավ, որ Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ և կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել: Իսկ Գայանե Ասլամազյանը տարիներ առաջ Անժելա Սարգսյանի հետ կապված տհաճ պատմության ժամանակ իրեն վատ էր պահել։