Քաղաքական արդիականացման հրամայականները՝ ՀՀ-ում

Քաղաքական արդիականացման հրամայականները՝ ՀՀ-ում

Լույս է տեսել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի «Քաղաքական արդիականացման հրամայականները ՀՀ-ում» գիրքը: Հեղինակը մենագրությունում համակողմանի ուսումնասիրել է քաղաքական արդիականացման քաղաքակրթական չափումը՝ որպես ռազմավարական կառավարման ապահովման հիմք: Հիմնավորված է այն մոտեցումը, որ «թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո ՀՀ քաղաքական համակարգի բնականոն արդիականացման գործընթացի իմաստավորումը պահանջում է իրականացնել գիտավերլուծական կառավարում՝ հենվելով համախմբագիտության (consolidation) սկզբունքների վրա:

Իսկ «Հոգեւոր Հայաստանի» գաղափարն այն տեսլականն է՝ արժեքաբանական ուղենիշը, որը կարող է դառնալ քաղաքական ինստիտուտների կառավարման ոգեղենությունն ապահովող խթան: Հեղինակը համոզված է, որ նմանoրինակ մոտեցմամբ Հայաստանի Հանրապետությունը, քաղաքական արդիականացման արդի հրամայականներին համահունչ, կկարողանա ինքնորոշվել եւ կառուցել ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն, այն է՝ Տունը Հայոց: