Ռուսական ավիաբազայում հրդեհ է բռնկվել

Ռուսական ավիաբազայում հրդեհ է բռնկվել

Ռուսական Ուսուրիյսկում հրդեհ է բռնկվել ռազմական ավիաբազայում, տեղեկացնում են ռուսական եւ ուկրաինական տելեգրամ-ալիքները։ Հրդեհը նկարահանվել է անցորդների կողմից։ Կադրերում երևում է սև ծխի սյունը բազայի վերևում: Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում այսօր պայթյուններ ու հրդեհ է գրանցվել երկու նավթապահեստներում, ինչպես նաեւ զինապահեստում։ Բրյանսկի մարզում շարքից դուրս է բերվել նաեւ երկաթուղու մի հատված։