40 նոր հանք են հայտնաբերել

40 նոր հանք են հայտնաբերել

Իրանը հայտարարել է, որ հայտնաբերել է 40 նոր նավթահանքեր եւ գազահանքեր եւ հույս ունի, որ արդեն ամենամոտ ապագայում կսկսի զբաղվել դրանց յուրացումով։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային նավթային ընկերության ղեկավար Սալեֆ Հենդին։

Ինչպես հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, ներկայումս Իրանը հետախուզական ուսումնասիրություններ է իրականացնում իր ազգային տարածքի մոտ 60 տոկոսում, նույնիսկ այն վայրերում, որտեղ մինչ այդ նման որոնումները համարվում էին անիմաստ։

Ըստ հրապարակման ներկայումս ակտիվ ուսումնասիրություններ կատարվում են Մողանում, Բոստանաբադում, Արդեբիլում, Արեւելյան Ատրպատականում։