Իոաննիսյանի ՀԿ-ն դատի է տվել ԱԱԾ-ին

Իոաննիսյանի ՀԿ-ն դատի է տվել ԱԱԾ-ին

Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն 2 օր առաջ հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային անվտանգության ծառայությանը՝ դատարանից պահանջելով՝ ԱԱԾ-ին պարտավորեցնել պատասխանել ՀԿ-ի գրավոր հարցմանը։

Նույն պահանջով ընդդեմ ԱԱԾ-ի հայց էր ներկայացրել նաև Արթուր Սաքունցի «Հելսինկյան քաղաքացիական ասաբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն, սակայն դատարանը այն վարույթ չի ընդունել, քանի որ սահմանված մեկամսյա ժամկետից ուշ են դիմել։