Արդյունքում՝ 1988 հունիսի 15-ին ՀՍՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունեց պատմական որոշումը

Արդյունքում՝ 1988 հունիսի 15-ին ՀՍՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունեց պատմական որոշումը

Արցախում, Վերածննդի հրապարակում ընկերոջս, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գանիկ Դանիելյանի հետ Արցախի հերոս Ժաննա Գալստյանին հանդիպելն առանձնահատուկ հուզումնալից էր: 1988ի գարնանը, երբ Երևանում մարել էին Միացման հանրահավաքները, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի 220 լսարանում ուսանողական հավաքում Ժաննան առանձնահատուկ կրակոտ խոսք ասեց, որից հետո էլ հայտարարեցինք Ազատության հրապարակում ուսանողական անժամկետ նստացույց: Արդյունքում՝ 1988 հունիսի 15-ին ՀՍՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունեց Հայաստանի կազմ մտնելու Արցախի դիմումին կողմ լինելու մասին պատմական որոշումը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան