Պուտինը վեց գեներալի ազատել է զբաղեցրած պաշտոններից

Պուտինը վեց գեներալի ազատել է զբաղեցրած պաշտոններից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով զբաղեցրած պաշտոններից ազատվել են թվով վեց գեներալներ։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության գեներալները պաշտոններ են զբաղեցրել ՊՆ-ում, ԱԻՆ-ում, Քրեակատարողական հիմնարկների համակարգում, Քննչական կոմիտեում եւ ՆԳ նախարարությունում։ Նրանք ուղարկվել են կադրային ռեզերվ։