Առաքելյանը գնալուց առաջ բյուջեի հաշվին «լավամարդ է եղել»,  50 հոգու նվեր է գնել 

Առաքելյանը գնալուց առաջ բյուջեի հաշվին «լավամարդ է եղել»,  50 հոգու նվեր է գնել 

Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը ուրբաթ օրը հրաժարական ներկայացրեց, գնալուց առաջ որոշել է իր հետևից «լավ հիշողություններ թողնել», և նախարարության մոտ 50 տարբեր աշխատողների պետական բյուջեի միջոցներով թանկարժեք նվերներ է գնել։ Սոցապ նախարարի խոսնակին հարցրինք, թե ճի՞շտ է այդ տեղեկությունը, պատասխանեց․

«Սիմվոլիկ խրախուսվել են որոշ աշխատակիցներ՝ արդյունավետ աշխատանքի դիմաց»։ Խոսնակից հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են այդ աշխատողները, ի՞նչ տեսք ունեն այդ «խրախուսումները», և ի՞նչ միջոցներով են գնվել դրանք․

«Նախարարության աշխատակիցները՝ շուրջ 50 հոգի, հուշանվերներ են ստացել, նախարարի պարգևատրման բյուջեի խնայողությունից, որը նախարարը չի ստացել, հուշանվերները հուշադրամների տեսքով են»,- պատասխանեց խոսնակը՝ այլ հարցերի դեպքում գրավոր հարցում պահանջելով։ 

Նշենք, որ կան 1 միլիոնից մինչև 5 հազար դրամ անվանական արժողությամբ հուշադրամներ, 100 հազար, 50 հազար, 25 հազար դրամ արժողությամբ ու տարբեր անվանումներով։