ԱՄՆ-ի օգնության ձգձգման պատճառով Ուկրաինան մի շարք տարածքներ կորցրեց․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ի օգնության ձգձգման պատճառով Ուկրաինան մի շարք տարածքներ կորցրեց․ Սպիտակ տուն

Ուկրաինան զգաց ամերիկյան օգնության ձգձգման հետեւանքները, ինչը հանգեցրեց մի շարք տարածքների կորստի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Ամերիկյան ռազմական օգնության փոխանցումը Կիև սկսվում է անմիջապես՝ կորցրած ժամանակը լրացնելու համար»,- հավելել է նա։

Սալիվանի խոսքով՝ ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանը կարող է մարտավարական նոր հաջողություններ ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։

Նախագահի խորհրդականը հիշեցրել է, որ Բայդենը փետրվարին հրամայել է զգալի թվով ATACMS հրթիռներ փոխանցել Կիև, և դրանք փոխանցվել են մարտին և հավելել, որ ԱՄՆ-ը կշարունակի  ATACMS մարտավարական հրթիռներ մատակարարել Կիևին, իսկ ուկրաինական կողմն իր հերթին դրանք կօգտագործի իր տարածքում։

Սալիվանը նաև ասել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան մշակում են Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները Ուկրաինայի օգտին օգտագործելու մեխանիզմ, իսկ Ուկրաինան վերականգնելու համար ռուսական ակտիվներն օգտագործելու հարցը կլինի հունիսին կայանալիք G7-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը։

«Ուկրաինային օգնելու համար հատկացվող գումարները կբավականացնեն մինչև 2024 թվականի վերջը»,- եզրափակել է նա։