Արցախի նախագահի թեկնածուների ինքնաբացարկի վերջնաժամկետը մարտի 21-ն է

Արցախի նախագահի թեկնածուների ինքնաբացարկի վերջնաժամկետը մարտի 21-ն է

Արցախում նախագահական ընտրություններում առաջադրված 14 թեկնածուների կողմից ինքնաբացարկներ այսօրվա՝ մարտի 11-ի դրությամբ չեն եղել։ Նշենք, որ վերջնաժամկետը մարտի 21-ն է։ 
Հիշեցնենք, որ ԱՀ-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը  մարտի 6-ին ամփոփ տեղեկանք է հրապարակել Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով  ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրկան հիմնադրամների ֆինանսական մուտքերի ու ելքերի վերաբերյալ։
Արցախում վերջին շրջանում սկսել են ավելի ու ավելի ակտիվ խոսել ընտրակաշառքների մասին։ Թեկնածուներից Հայկ Խանումյանը , որը շտապում էր նախընտրական հանդիպման, նշեց, որ ընտրակաշառքը բաժանվում է մեկ թեկնածուի ու մեկ կուսակցության կողմից։ Առավել մանրամասն խոստացավ խոսել հանդիպումից հետո։