Արցախի կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել է Տիգրան Մեծը՝ Պոմպեոսի հետ հաշտություն կնքելիս

Արցախի կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել է Տիգրան Մեծը՝ Պոմպեոսի հետ հաշտություն կնքելիս

Քպկական «ազգընտիր» Պապոյան Գևորգ. «Արցախի կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ոչ թե Շահրամանյանը»: Քպկականը, ինչպես միշտ, սխալվում է. այն ստորագրել է Տիգրան Մեծը՝ երբ հաշտության պայմանագիր էր կնքում Պոմպեոսի հետ՝ հրաժարվելով իր գրաված տարածքներից: Որովհետև Քոչարյանին ու Սարգսյանին կարելի է մեղադրել բազմաթիվ հարցերում, սակայն ոչ Արցախը թշնամուն հանձնելու մեջ: Քանի որ նրանք Արցախը բեռ չեն համարել ու իրենց ողջ գործունեությամբ փորձել են հասնել Արցախի ինքնիշխանության հաստատմանն ու դրա ընդունմանը միջազգային կոչված հանրության կողմից:

Գերմանական նացիստական կուսակցության քարոզչության ղեկավար Յոզեֆ Գեբելսին վերագրվող՝ «Որքան հրեշավոր է սուտը, այնքան ավելի պատրաստակամորեն կհավատան դրան» դատողության հեղինակն իրականում նրա շեֆն էր՝ Ադոլֆ Հիտլերը: Որը բանտում գրված իր «Իմ պայքարը» գրքում մի ողջ պարբերություն է նվիրել այդ դատողության մեկնաբանմանը: Որպեսզի հասկանալի լինի հրեշավոր սուտ խելու պատճառն ու դրա ազդեցության մեխանիզմը՝ մեջբերեմ այն: Որն, ի դեպ, նվիրված էր հիմնականում բոլշևիկյան քարոզչությանը և առկա է ռուսական վիքիպեդիայում:

Ահա այն. «Այս պարոնները ճիշտ հաշվարկից են ելել, որ ինչքան հրեշավոր ստեք, այնքան շուտ կհավատան ձեզ։ Հասարակ մարդիկ ավելի շուտ հավատում են մեծ կեղծիքին, քան փոքրին: Սա համապատասխանում է նրանց պարզունակ հոգուն։ Նրանք գիտեն, որ իրենք էլ ընդունակ են ստել մանր հարցերում, բայց, հավանաբար, կամաչեն շատ խիստ ստել։ Մեծ սուտը նրանց մտքով անգամ չի անցնի։ Ահա թե ինչու զանգվածները չեն կարող պատկերացնել, որ ուրիշներն ընդունակ են չափազանց հրեշավոր ստի, փաստերի չափազանց անամոթ խեղաթյուրման։ Եվ նույնիսկ երբ նրանց բացատրեն, որ դա հրեշավոր չափերի սուտ է, նրանք դեռ կշարունակեն կասկածել և հակված կլինեն հավատալ, որ այստեղ հավանաբար կա ճշմարտության հատիկ։ Այդ իսկ պատճառով ստի վիրտուոզները և բացառապես ստի վրա կառուցված ամբողջական կուսակցություններ միշտ դիմում են այս մեթոդին։ Այս ստախոսները շատ լավ գիտեն զանգվածի այս հատկությունը։ Ստի՛ հնարավորինս ուժեղ և քո ստից կմնա ինչ-որ բան»:

Իսկ հիմա վերհիշենք ստի ու կեղծիքի հայաստանյան «ասպետին» ու նրա օգնականներին: Բոլորը ստում են, ստում են առանց ամաչելու ու առանց չափն իմանալու: Որովհետևր չափի մեջ ստել կարող ենք բոլորս՝ մեծ կամ փոքր, կին կամ տղամարդ: Չնայած նաև բազմաթիվ մարդիկ փորձում են զերծ մնալ սուտ խոսելուց: Ու որպեսզի տարբերվեն մեզանից ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձն ու նրա ենթականները ստում են հրեշավոր եղանակով: Ու ինչպես Հիտլերն էր հաստատում, այդ ստերն անցնում են ճշմարտության տեղ: Իհարկե, ոչ բոլորի մոտ, սակայն եղածն էլ բավարար է, որպեսզի հասարակության մթնոլորտը աղտոտվի ու նաև թունավորվի: