Ուկրաինայում ջեռուցման բացակայությամբ պայմանավորված բողոքի ցույցեր են

Ուկրաինայում ջեռուցման բացակայությամբ պայմանավորված բողոքի ցույցեր են
Ջեռուցման խնդիրներով պայմանավորված ցույցերը Ուկրաինայում նոր թափ են ստանում։ Մարդիկ հազարներով դուրս են եկել փողոց եւ մեղադրում են Ռեգիոնալ զարգացման նախարարությանն ու բնակկոմնունալ տնտեսության շահագործման գրասենյակին։ Այս պահին երկրի տասնյակ քաղաքներում մարդիկ մնացել են անպաշտպան սպասվող ցրտերի դեմ, իսկ մասնագետներն էլ տասնյակ հազարանով մասնակիցներով ցույցեր են կանխատեսում։



Կիեւում քաղաքացիները պաստառներով դուրս են եկել քաղաքի կենտրոն, փակել Լեսի Ուկրաինի բուլվարը եւ պահանջում են իրենց բնակարաններում եւ տներում միացնել ջեռուցումը։ Չերկասկի մարզի Սմելի քաղաքում էլ փակվել են երեք մայրուղիներ եւ երթեւեկության համար բացվում են միայն արտակարգ կամ բուժծառայությունների մեքենաները։ Կրիվոյ Ռոգում մարդիկ ներխուժել են «Կրիվոռոժգազ» ձեռնարկության շենք։ Ցուցարարները այրել են անիվներ եւ թույլ չեն տվել աշխատակիցներին մուտք գործել ձեռնարկության շենք։