Հիշեք՝ քնատությունը վնաս է ձեր երեխաների առողջությանը

Հիշեք՝ քնատությունը վնաս է ձեր երեխաների առողջությանը
ԱՄՆ Ռատերի համալսարանի մի խումբ հետազոտողներ պարզել են, որ ոչ լիարժեք քունը, կամ քնատությունը երեխաների մոտ կարող է հանգեցնել անառողջ սնվելու հանդեպ հակումների առաջացման, ճարպակալման եւ նստակեցության։ Այս մասին հաղորդում է MedicalXpress-ը։ Հետազոտություններին մասնակցել է 8-17 տարեկան 177 երեխա։ Մասնագետները ուսումնասիրության համար վերցրել են մի քանի պարամետրեր՝ քնի տեւողություն եւ որակ, ինչպես նաեւ ծանրաբեռնվածություն, սնման նախասիրություններ։ Պարզվել է, որ մինչեւ 12 տարեկան երեխաները, ովքեր քնել են պակաս, քան օրական 9 ժամ, եւ 12 տարեկանից բարձրերը պակաս, քան 8 ժամ, սովորաբար առավոտյան չեն նախաճաշում նախընտրում են ֆասթֆուդ եւ շատ անուշեղեն, ինչպես նաեւ չեն սիրում ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Այդ երեխաները ավելի սիրում են նստակեցություն, եւ որոշ տեւականությամբ այս սովորությունները պահելուց հետո ունենում են ավելորդ քաշի խնդիր։