Լրատվամիջոցների ղեկավարների բաց նամակը` Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով

Լրատվամիջոցների ղեկավարների բաց նամակը` Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով
Հարգելի պարոն Փաշինյան,



Մեր գործընկեր, «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանն ավելի քան մեկ ամիս է, ինչ անհիմն գտնվում է կալանքի տակ՝ 10,5 տարվա վաղեմության պատմությամբ՝ մեկ անձի ցուցմունքով՝ կաշառքին օժանդակելու մեղադրանքով: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ համապետական սփռում ունեցող խոշորագույն հեռուստաալիքի տնօրեն է կալանավորվում, այն էլ հետհեղափոխական Հայաստանում մամուլի աննախադեպ ազատության մասին Ձեր կողմից արված հայտարարությունների ֆոնին, այն էլ Հայաստանում առաջին անգամ անցկացվող ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին:



Այս ընթացքում Սամվել Մայրապետյանի փաստաբանները բոլոր հնարավոր ատյաններին դիմել են խափանման միջոցը փոխելու միջնորդություններով, սակայն դրանք մերժվել են: Մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ և մտավորականներ ևս միջնորդել են ՀՀ Գլխավոր Դատախազին իրենց անձնական երաշխավորությունների հիմքով Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու խնդրանքով: Այս ջանքերը ևս հաջողությամբ չեն պսակվել, չնայած այն հայտնի փաստին, որ Սամվել Մայրապետյանն ունի նաև առողջական լուրջ խնդիր: Տպավորություն է ստեղծվում, որ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելով, հարազատների հետ նրա տեսակցություններն արգելելով, անձնական և գույքային հաշիվները կալանքի տակ առնելով՝ ցուցմունք կորզելու փորձ է արվում:



Մենք Սամվել Մայրապետյանին ճանաչում ենք երկար տարիներ և բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ նա պարտաճանաչ, օրինապահ, բծախնդիր և սկզբունքային անձնավորություն է: Հետևաբար` վստահ ենք, որ խափանման միջոցի փոփոխության պարագայում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի թաքնվի և որևէ կերպ չի խոչընդոտի նախաքննությանը:



Հարգանքով՝





1. **Արա Թադեւոսյան,** «Մեդիամաքս» մեդիա-ընկերության տնօրեն

2. **Գեղամ Մանուկյան,** «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական, քաղաքական ծրագրերի տնօրեն

3. **Մերուժան Սարգսյան,** «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղի տնօրեն

4. **Արթուր Եզեկյան,** «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն

5. **Արմեն Արզումանյան,** «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրեն

6. **Արամ Աբրահամյան,** «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

7. **Հակոբ Ավետիքյան,** «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր

8. **Սաթիկ Սեյրանյան,** «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

9. **Արմենիկա Կիվիրյան,** News.am կայքի գլխավոր խմբագիր

0. **Ավետ Դեմուրյան,** Assosiated Press գործակալության հայաստանյան թղթակից

1. **Աշոտ Գազազյան,** Deutsche Welle մեդիաընկերության հայաստանյան թղթակից



_Սույն բաց նամակին կարող են միանալ այլ ԶԼՄ ղեկավարներ եւ անհատ լրագրողներ:_