Յուրի Վարդանյանի աճյունը տեղափոխեցին Հայաստան

Յուրի Վարդանյանի աճյունը տեղափոխեցին Հայաստան
Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունն այսօր՝ նոյեմբերի 11–ի գիշերը, տեղափոխվել են Հայաստան։



Օլիմպիական չեմպիոնի աճյունը Հայաստան է տեղափոխվել Մոսկվա–Երեւան չվերթով՝ ժամը 3։30–ին։



Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը։ Հայտնի է նաև, որ նրան կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում։ Յուրի Վարդանյանը 7 անգամ դարձել է աշխարհի, 5 անգամ Եվրոպայի, 4 անգամ Խորհրդային Միության ու նաև 1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն։



Այդ առաջնություններում նա սահմանել է 43 համաշխարհային ռեկորդ, նվաճել 111 ոսկե մեդալ։ 2009թ. ապրիլի 2-ին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական: 2013թ. մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: 2014 թ. հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվել էր ԱՄՆ