ՔԿՀ-ներում այսօր չկա մեկը, որ քնելու տեղ չունի․ նախարար

ՔԿՀ-ներում այսօր չկա մեկը, որ քնելու տեղ չունի․ նախարար
«Հայաստանում այսօր ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության խնդիր չկա։ Այս կառավարությունը, արդարադատության նախարարությունը, մենք այս խնդիրը լուծել ենք այլևս։ Չկա մեկը, որ քնելու տեղ չունի և հերթով են քնում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։



Նրա խոսքով՝ այսօր ՔԿՀ-ներում կալանավորների, դատապարտյալների քանակը հասնում է 2940-ի։ «Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում չի եղել, դրանց թիվը եղել է 3800 և ավելի։ Եվ այս համաներման նպատակը ՔԿՀ-ների բեռնաթափումը չի, մենք դատապարտյալների կամ կալանավորների «ավելցուկ» չունենք։ Սա համաներում է, սա մարդասիրական ակցիա է, որն իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո։ Կառավարությունը հանրության անունից այս ժեստն անում է»,-ասաց Զեյնալյանը։



Hraparak.am-ի հարցին, թե ինչպե՞ս է կարողացել բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները, Զեյնալյանն ասաց․ «Օրինական ճանապարհներով»։ Բայց չմանրամասնեց, թե ինչ օրինական ճանապարհների մասին է խոսքը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**