Վերջին 9 ամիսներին ոստիկանների նկատմամբ կիրառվել է 223 կարգապահական տույժ

Վերջին 9 ամիսներին ոստիկանների նկատմամբ կիրառվել է 223 կարգապահական տույժ
2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 608 ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը:



Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 223 կարգապահական տույժեր, այդ թվում՝



. հայտարարվել է «Նկատողություն»` 127,



. հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 58,



. կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 6,



. ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 32 աշխատակից:



ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 49 նյութեր: Դրանցից․



2-ը քննարկման փուլում են,



4-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,



43-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից.



32-ը նախաքննության փուլում են,



10-ը կարճվել է,



1-ն ուղարկվել է դատարան, ոստիկանության 1 ծառայող դատապարտվել է։



ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվել են 2 նյութեր, որոնցով հարուցվել են 2 քրեական գործ եւ ուղարկվել նախաքննական մարմիններ։



2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 14 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 13 նյութեր։



Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 14 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետեւյալ կարգապահական տույժերը.



. 1 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն»,



. 13-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: