Աստղագուշակ՝ հոկտեմբերի 9-ի համար

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 9-ի համար
**Խոյ:** Նպատակահարմար օր է զվարճալի ուղևորությունների, ճանաչողական ճամփորդությունների համար:Կկարողանաք համոզիչ հաղթանակ տանել մրցակիցների և հակառակորդների նկատմամբ: Ձեր գործնական հմտություններն աննկատ չեն մնա: Ճիշտ վարքագիծ դրսևորելու դեպքում՝ հետաքրքիր առաջարկներ կստանաք այն մարդկանցից, ում հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:



**Ցուլ:** Հրաշալի օր է սիրելիների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Անգամ, եթե շատ զբաղված եք, ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց նկատմամբ: Այսօր կենսական ներուժը թույլ է, օրվա վերջում հոգնածություն կզգաք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամուտի նոր աղբյուր կգտնեն:



**Երկվորյակ:** Նպատակահարմար օր է ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ամենաբարդ խնդիրներից անգամ հեշտությամբ գլուխ կհանեք: Գումարային հարցերում զգույշ եղեք, որոշ ֆինանսական գործեր կարող են ձգձգվել: Ցանկացած մեկնաբանության տակ ենթատեքստ եք փնտրում: Զգուշացեք ձեզ շրջապատող կանանցից: Անգամ եթե վերջիններս լավ են տրամադրված, միևնույն է, կարող են լուրջ վնաս հասցնել ձեզ:



**Խեցգետին:** Ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Սեփական համառության և համախոհների աջակցության շնորհիվ կկարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, սակայն դժվար թե հարաբերությունները լուրջ զարգացում ստանան: Հստակ գիտակցում եք այդ ամենը և երևակայությանը տուրք չեք տալիս: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ:



**Առյուծ:** Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Նշանի շատ ներկայացուցիչներ անսովոր խնդիրների առջև կկանգնեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանք, ովքեր միայնակ են, կեսօրին կարող են նոր ծանոթություններ հաստատել: Հարմար օր է բանակցությունների, նաև որոշ հարցեր քննարկելու համար, սակայն այսօր վերջնական որոշումներ կայացնել չարժե:



**Կույս:** Անձնական հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգիտակցեն, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն: Ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին:Կարելի է դրական փոփոխությունների հասնել՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելով:



**Կշեռք:** Եթե օրվա առաջին կեսին հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, ապա երկրորդ կեսը հարթ կընթանա: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, սիրային արկածներ: Այսօր շատերի գլուխը կպտտեցնեք, սակայն ձեր սեփականը երբեք չեք կորցնի : Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի անակնկալներ կմատուցեն սիրելիներին և դրանից մեծ բավականություն կստանան: Հրաշալի օր է միջազգային կազմակերպություններում ձեր ուժերը փորձելու, օտարերկրացիների հետ համագործակցելու համար:



**Կարիճ:**  Խնդիրներ չեն ծագի, եթե ինքներդ չստեղծեք դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը և հարցերին հետաքրքիր մոտեցումներ ցուցաբերել:Կհաջողվի լեզու գտնել նրանց հետ, ովքեր ձեզ այնքան էլ չեն համակրում: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, միմյանց կհասկանաք և փոխզիջումների կգնաք: Նոր ծանոթությունները ցանկալի չեն, դրանք ձեզնից շատ ժամանակ կխլեն:



**Աղեղնավոր:** Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին, որոնք իրոք հիացմունքի են արժանի: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:



**Այծեղջյուր:** Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով: Նաև ցանկալի չէ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարող են գլոբալ փոփոխությունների հանգեցնել: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Խելամիտ եղեք ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերություններում: Նախքան որևէ նոր վայր տեղափոխվելը, վերանորոգման աշխատանքներ ձեռնարկելը, խորհուրդ է տրվում մի լավ ծանրութեթև անել սպասվող ծախսերը:



**Ջրհոս:** Մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար անկեղծ և բնական եղեք: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են, օրը բարեհաջող կդասավորվի: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Իրադարձությունները միայն կուրախացնեն, հնարավոր են որոշ դրական փոփոխություններ: Հնարավոր է գործնական հեռանկարային առաջարկներ ստանաք:



**Ձկներ:** Ամբողջովին աշխատանքին տրվել չարժե, քանզի սիրելիներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն: Խուսափեք գերհոգնածությունից, այն կարող է վատ ազդել ձեր ինքնազգացողության վրա: Ձեր իրավացիության հարցում լիովին վստահ եք, անիմաստ ժամանակ չեք վատնում կասկածների, անհանգստության վրա: Ճիշտ պահին ճիշտ որոշում կկայացնեք: Այսօր շատերը կհինանան ձեզնով և կհետևեն ձեր օրինակին: