Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դիմում ՍԴ (տեսանյութ)

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դիմում ՍԴ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ հրաժարական տալո՞ւ է, թե՞ ոչ։ Նա խոստացավ, որ իր հրաժարականի մասին հավելյալ կտեղեկացնի, երբ որոշում կայացնի: Բայց Փաշինյանը պնդեց՝ արտահերթ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին։





**Hraparak.am**-ը նկատեց՝ իրեն քննադատում են պատգամավորների վրա ճնշում գործադրելու, ԱԺ-ն պաշարելու և նրանց քվեարկելու սահմանադրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու համար։









Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Գիտե՞ք, պատգամավորը պետք ա ներկայացնի ժողովրդին, երբ պատգամավորը չի ներկայացնում ժողովրդին, ինքը պետք ա մտածի իր մանդատի մասին՝ ում մանդատն է նա իրացնում։ Ասում են, որ իրենք ունեն կողմնակիցներ և պատրաստվում են ցույցեր անել։ Խնդրեմ, թող անեն ցույցեր։ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է ցույցեր անելու իրավունքը, և ես էլի ասում եմ, որ լրջորեն կքննարկեմ այդ հանրահավաքում ելույթ ունենալու հնարավորությունը։









**-Բայց Դուք չեք վիճարկել ժամանակին 2017 թվականի ընտրությունների արդյունքները և ճանաչել եք փաստացի։**









-Մենք ինչի՞ չենք վիճարկել, մենք ասել ենք՝ մենք արձանագրում ենք, որ ընտրակաշառքներով է տեղի ուենցել, և մենք ասել ենք, որնե թե ժողովրդի, որ պետք է էդ իշխանությունը հեռանա, էդ իշխանությունը կհեռանա, և տասնյակ անգամ ձեր ներկայությամբ ասել եմ, որ ինձ համարում եմ, որ ինձ համարում եմ էդ պրոցեսի երաշխավորը, և ձեր աչքի առաջ երաշխավորում եմ այդ գործըթնացը։









**-Իսկ ինչո՞ւ հիմա չեք դիմում Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով, որ սահմանադրական լինի պրոցեսը։**









-Ձեր ասածը գիտե՞ք ինչի ա նման, նման ա, որ ասեք՝ ինչի չեք դիմում Սահմանադրական դատարան, ենթադրենք, միջնադարում տեղի ուենցած մի որևէ իրադարձություն փոխելու կապակցությամբ։









**-Ինչո՞ւ, այսօր տասը տարվա վաղեմության գործեր են բացում, օրինակ՝ Ալրաղացի Լյովիկի նկատմամբ տասը տարվա դեպքի համար քրեական գործ են հարուցել։**









-Քրեական իրավունքն ուրիշ բան է, քաղաքական իրողությունն ուրիշ բան է։ Ես չեմ պատրաստվում Սահամանդրական դատարան դիմել մի հարցով, որտեղ պիտի վիճարկվի իրականությունը։ Իրականությունն այն է, որ այս Ազգային ժողովը դե ֆակտո լուծարված է, մնում է՝ դե յուրե այն լուծարել։









**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**