Մոսկվան տրամադրված է շատ լուրջ խոսակցության

Մոսկվան տրամադրված է շատ լուրջ խոսակցության
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կիեւը արդեն իսկ հայտարարել է, որ սպասվում է լուրջ խոսակցություն Փաշինյանի հետ, ով այս տարվա մայիսին գլխավորեց Հայաստանի նոր կառավարությունը։ Ինչպես նշում է «Kommersant»-ը, Մոսկվան Հայաստանի վարչապետի հանդեպ բավականին շատ հավանկություններ ունի։ Մոսկվային նյարդայնացրել է Հայաստանի նախկին ղեկավարության հանդեպ քրեական հետապնդումները եւ իրավիճակը, որ ստեղծվել է ՀԱՊԿ շուրջ։



Կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանք է առաջադրվել, եւ նրան Երեւանը հետ է կանչում։ Այս պաշտոնը կարող է անցնել Բելառուսին։ Սպասվող հանդիպումը արդեն երրորդն է, որ ունենում են երկու պետությունների ղեկավարները։ Հայաստանի վարչապետն ընդգծել է դա՝ ազդարարելով իր սպասվող այցը ֆեյսբուքյան իր էջում։ Իսկ այցի նախօրեին նա ասել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար եւ հույս է հայտնել, որ դրանք կլինեն ավելի եղբայրական, ավելի ռազմավարական եւ ավելի գործընկերային։



Մոսկվան հակառակը ակնկալում է անկեղծ եւ լուրջ խոսակցություն բոլոր հարցերի հետ կապված։ Այսպես է գոնե հայտարարել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Kommersant»-ի բարձրաստիճան աղբյուրները ռուսական կառավարող վերնախավում ասել են, որ բարձրացվելիք հարցերից մեկը լինելու է Հայաստանի նախկին ղեկավարության հանդեպ քրեական հետապնդումները։ Քրեական մեղադրանքի տակ հայտնվել է Հայաստանի նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանը։ Նույն՝ 2008-ի Մարտի 1-ի գործով անցնում է նաեւ, որպես մեղադրյալ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը։



Սա Մոսկվային դուր չի գալիս։ «Ռոբերտ Քոչարյանը այն քիչ մարդկանցից է, ում Վլադիմիր Պուտինն համարում է իր ընկերը։ Այդ շրջանակը շատ նեղ է եւ այդ շրջանակի մաս են կազմում նաեւ Սիլվիո Բեռլուսկոնին եւ Գերհարդ Շրյոդերը»,- պարզաբանել է ռուսական պարբերականի բարձրաստիճան զրուցակիցը։ Իսկ այն, որ Պուտինն առանձնահատուկ հարաբերություններ ունի Քոչարյանի հետ, օրերս առանց երկբայանքի հաստատվեց, երբ Պուտինը պաշտոնապես շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը։ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական մեղադրանքի առաջադրումը Մոսկվան գնահատում է որպես հարված ՀԱՊԿ հեղինակությանը, ինչը ազդել է կազմակերպության գործունեության վրա, քանի որ գործընկերներից եւ ոչ մեկին չի զգուշացվել, որ նման բան է նախատեսվում։ Ռուսական կառավարող վերնախավում կարծում են, որ եթե քրեական հետապնդումը նույնիսկ այդքան անհրաժեշտություն էր, դրան կարելի էր սպասել, գոնե մինչեւ ՀԱՊԿ բարձրագույն խորհրդի նիստը։ Հիմա արդեն կրկին գլխավոր քարտուղարի ռոտացիայի հարցն է բարձրանալու։ Մեծ դժվարությամբ Յուրի Խաչատուրովը նշանակվեց այդ պաշտոնին։ Մեկ եւ կես տարի պահանջվեց դրա համար, այն դեպքում, երբ ռոտացիոն ժամկետը երեք տարի էր։ ՀԱՊԿ կանոնադրությունը չի հստակեցնում, թե արդյոք հետկանչի ժամանակ նույն երկրի մեկ այլ թեկնածու կարող է զբաղեցնել նրա տեղը։ Մոսկվան կարծես թե դեմ չէ, սակայն եւ կարելի է նաեւ ասել, որ ռոտացիոն կարգով պաշտոնը կարող է անցնել Բելառուսին։ Հոդվածում խոսվում է նաեւ հայ-ռուսական հարաբերություններում առկա մյուս խնդիրների մասին եւս։