«Panorama». Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանն անձնագրեր ստացել էին նաև Ռոբերտ Քոչարյանից. լուսանկարներ

«Panorama». Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանն անձնագրեր ստացել էին նաև Ռոբերտ Քոչարյանից. լուսանկարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հայաստանի Հանրապետության անձնագրեր հանձնեց Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ու մի քանի լուսանկար հրապարակել։



Հիշեցնենք, որ 2002-ի սեպտեմբերի 23-ին Ատոմ Էգոյանն ու նրա տիկինը՝ Արսինե Խանջյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացել են Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակի անձնագրեր: