Թուրքիան նախապատրաստվում է ռուսական С-400 համալիրները ընդունելուն

Թուրքիան նախապատրաստվում է ռուսական С-400 համալիրները ընդունելուն
Թուրքիայում ներկայումս կառուցում են անհրաժեշտ հարթակները ռուսական զենիթահրթիռային C-400 համակարգերը ընդունելու համար։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։ Համաձայն հրապարակման, չնայած Միացյալ Նահանգների պահանջներին, Անկարան անդրդվելի է մնացել ռուսական համակարգերի գնման հարցում եւ պատրաստվում է ընդունել համակարգերը։



CNBC-ն հաղորդում է նաեւ, որ մեկամսյա վաղեմության ռազմական զեկույցներում առկա արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Թուրքիայում արդեն որոշ բունկերներ եւ հարթակներ, որոնք նախատեսված են С-400 համակարգերի համար, արդեն պատրաստ են։



Նշենք, որ ամերիկյան կողմը բազմիցս է մտահոգություն հայտնել այս առնչությամբ, սակայն Անկարան, վկայակոչելով իր սուվերեն իրավունքը ռազմական մատակարարումների հարցում, ամբողջացնում է ռուսական սպառազինությունների մատակարարման 2,5 միլիարդանոց գործարքը։