Բրազիլացի Ռոնալդոն գնել է «Ռեալ Վալյադոլիդը»

Բրազիլացի Ռոնալդոն գնել է «Ռեալ Վալյադոլիդը»
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն ավարտել է իսպանական «Ռեալ Վալյադոլիդ» ֆուտբոլային ակումբի ձեռք բերման գործընթացը։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։



Գործարքի արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։ Ռոնալդոն դառնալու է այդպիսով ակումբի գլխավոր բաժնետերն ու նախագահը։ Այդ գործարքով ակումբը կկարողանա փակել իր 25 միլիոն եվրոյի պարտքը։



Նշենք, որ 2017/18 սեզոնին «Վալյադոլիդը» հայտնվեց իսպանական Պրեմիեր լիգայում, ոչ ոչքի խաղալով «Ժիրոնայի» հետ (0:0) եւ 0:1 պարտվելով «Բարսելոնային»։