Պենտագոնից հերքել են, թե զորքեր են կենտրոնացնում Մերձավոր Արեւելքում

Պենտագոնից հերքել են, թե զորքեր են կենտրոնացնում Մերձավոր Արեւելքում
Պենտագոնը հերքել է ռուսական կողմի տարածած հայտարարություններն այն մասին, որ իրենք զորքեր են կենտրոնացնում Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում՝ հրթիռային հարձակում իրականացնելու համար։



Այս մասին հայտնում է CNN-ը։



Միաժամանակ նաեւ ամերիկյան ռազմական գերատեսչությունից փոխանցել են, որ դա չի նշանակում, որ ամերիկյան զինված ուժերը պատրաստ չէ գործելու, եթե նախագահը նման հրահանգ տա։ Որպես պայման ամերիկյան կողմի գործողությունների՝ Պենտագոնը սահմանել է Ասադի կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման փորձի կրկնությունը։ Պենտագոնի տարածած հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ իրենք անհանգստացած են այն լուրերից, որ Ասադի ուժերը Իդլիբու պատրաստվում են հարձակում իրականացնել քաղաքացիական բնակչության վրա։