Պատահաբար կրակոց է արձակվել․ վնասվել է ոտնաթաթը

Պատահաբար կրակոց է արձակվել․ վնասվել է ոտնաթաթը
Օգոստոսի 22-ին՝ ժամը 14-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ:



Ոստիկանության օպերատիվ խումբը հիվանդանոցում պարզել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արգավանդ գյուղի տներից մեկի բակում:Իր հանգուցյալ աներոջ տան բակում գտել է ինքնաշեն կրակող սարք, ինչից պատահաբար կրակոց է արձակվել, և վնասվել է ոտնաթաթը:



Տղամարդը ներկայացրել է ինքնաշեն կրակող սարքը:



Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: 



Կատարվում է քննություն: